Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ կապված ԱՄՆ-ում տեղի ունեցած «Հարվի» և «Իրմա» փոթորիկների հետ. «Հարվի» և «Իրմա» փոթորիկները 290 միլիարդ դոլարի վնաս են հասցրել ԱՄՆ-ին: Աղոթքները շարունակվում են. Աստվա՛ծ, մեր դեմ կռվողներին տուր այնքան խնդիր, որ նրանք չհիշեն մեր մասին», - գրել է Գյոքչեքը։