Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել

12:10     15 սեպտեմբերի, 2017

Լոնդոնի մետրոյի «Պարսոնս-Գրին» կայարանում պայթյուն է որոտացել, հայտնում է բրիտանական The Sun-ը:

«Մենք տեղյակ ենք մետրոյի «Պարսոնս-Գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպի մասին: Աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում», - ասվում է Twitter-ում բրիտանական ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ մի քան մարդ ստացել է դեմքի այրվածքներ, դեպքի վայրում բժիշկներ են հերթապահում:


© armedia.am