Ադրբեջանում աշակերտները պարել են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14:58     15 սեպտեմբերի, 2017

Այսօր Ադրբեջանում սկսվել է նոր ուսումնական տարին: Աշակերտների համար կազմակերպված արարողության ժամանակ պատրաստվել է հատուկ պարային համար: Oxu.az-ի փոխանցմամբ՝ պարային համարի կատարման նպատակով ուսուցիչներից մեկը ընտրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը:

«Ես բողոքել եմ դպրոցի ղեկավարությանը, բայց անհաջող: Այս երգի տակ են դպրոցականները պարել», - գրել է ծնողներից մեկը`արտահայտելով իր դժգոհությունը սոցիալական ցանցերում:

Նշվում է, որ ոմանք «Արցախ» ստեղծագործությունը վերագրել են ադրբեջանական կոմպոզիտոր Ֆիկրետ Ամիրովին:  

Սակայն, կոմպոզիտորի որդին՝ Ջեմիլ Ամիրովն իր հարցազրույցներից մեկում հերքել է այս տեղեկությունը. «Ես հոգնել եմ դրա մասին խոսելուց: Ֆիկրետ Ամիրովը նման աշխատանք չունի: Այն մարդիկ, ովքեր ասում են, որ հայերը գողացել են Ֆիկրետ Ամիրովի այս գործը, հարվածի տակ են դնում հայրիկիս: Իմ հայրը նման աշխատանք չունի»:

 


© armedia.am