ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ինքը նույնիսկ չի իմացել հինգերորդ՝ ամենաբարձր աստիճանի փոթորկի գոյության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես նույնիսկ չգիտեի, որ հինգերորդ աստիճան գոյություն ունի», - ասել է Թրամփը Իրմայի փոթորիկից տուժած Ֆլորիդա կատարած այցից հետո:
Վերջին տասնամյակում «Իրմա» փոթորիկը համարվում է ամենաազդեցիկը Ատլանտյան երկրներում:
Ներկայումս ԱՄՆ-ի օդերևութաբանները հաղորդում են, որ Իրման գտնվում է հետտրոպիկական ցիկլոնային վիճակում: