Հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակապի ժամանակ ասել է «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
«Երկկողմ հարաբերությունների ակտիվացումից հետո Ադրբեջանական մամուլում մի շարք հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հայ-իսրայելական գործակցությունը դատապարտված է ձախողման»,- ասել է Ցինկերը։
Ֆորումի հայ և իսրայելացի համանախագահները համոզված են, որ անկախ Բաքվի ջանքերից, հայ-իսրայելական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։