Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գողություն է կատարվել:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Ntv» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը, կողոպտիչներին հաջողվել է եկեղեցուց մի քանի իր գողանալ: Սակայն նրանք ստիպված են եղել փախչել, երբ նրանց նկատել են մեծ սրբապատկերը և խաչը եկեղեցուց դուրս բերելիս: Սրբապատկերը և խաչը դրսում թողնելով նրանք փախել են՝ իրենց հետ տանելով գողացված որոշ պարագաներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հետաքննություն է սկսել: