Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին պարտիայում հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
Արոնյանը խաղում էր սպիտակներով և 24-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվել:
Քառորդ եզրափակչի պատասխան պարտիաները կկայանան վաղը: