ԿԺԴՀ-ն ձգտում է ուժերի բալանսի հասնել ԱՄՆ հետ, որպեսզի Վաշինգտոնը հրաժարվի Կորեական թերակղզու ճգնաժամի ռազմական ճանապարհով լուծման գաղափարից։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռենհապ գործակալությանը։
Ուրբաթ օրը նա անձամբ ղեկավարել է հրթիռների փորձարկման գործընթացը, որի ժամանակ «Խվասոն-12» բալիստիկ հրթիռները թռել են Ճապոնիայի տարածքի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը։