Ալեքսանդր Լապշինն արձանագրեց այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը, այն, որ Ադրբեջանը հակաժողովրդավարական, ռասիստական պետություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման դիտարկում կատարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին գրառումը:
«Ադրբեջանը ոչ միայն հայատյաց, այլև առհասարակ հիվանդագին քաղաքականություն է վարում: Լապշինի արձանագրումները պետք է նաև որոշակի մեսիջ լինեն միջազգային հանրության համար. էլ չեմ ասում, որ օտարազգի քաղաքացուն ոչ միայն ձերբակալել են, այլև ծեծի են ենթարկել, տանջանքների և դա փորձել են ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Սա ապացուցում է, որ Ադրբեջան պետությունը լիովին հիմնված է ստի և կեղծիքի գաղափարախոսության վրա», - ասել Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ինչպես նախկինում, այդպես էլ այժմ տարբեր կառույցներում գործող հայկական պատվիրակությունները բարձրաձայնելու են Ադրբեջանի նման քաղաքականության մասին: «Նույնը պատրաստվում ենք անել հոկտեմբերի 12-14-ն անցկացվելիք ՀԱՊԿ-ի խորհրդանական վեհաժողովի շրջանակում» - եզրափակել է նա: