Կարո Փայլանը ժամանել է Հայաստան

10:42     17 սեպտեմբերի, 2017

Հայաստան է ժամանել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Սա ընդդիմադիր գործչի առաջին այցն է Հայաստան: Կարո Փայլանը Երևանում կմասնակցի սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքներին:

Սեպտեմբերի 19-ին Փայլանը հանդես կգա «Կարո՞ղ է Թուրքիան ճանաչել Հայոց ցեղասպանությունը» թեմային նվիրված ելույթով:


© armedia.am