Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցավ կիսաեզրափակիչ:
Հայաստանցի շախմատիստն ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ երկրորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Երկու պարտիաների արդյունքում խաղի հաշիվը 1.5:0.5 է, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Կիսաեզրափակչում Արոնյանը կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Պյոտր Սվիդլեր (ՌԴ) զույգի հաղթողի հետ: Այս դիմակայությունում հաշիվն առայժմ հավասար է՝ 1:1, ամեն ինչ կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում: