Բլոգեր Ալեքսանդր Լապշինն, ով ադրբեջանական բանտում 7 ամիս մնալուց հետո օրերես վերադարձել է Իսրայել շարունակում է ֆեյսբուքյան իր էջում կիսվել այդ երկրի մասին իր տպավորություններով:
Մասնավորապես բլոգերը պատմել է, թե ինչն է ամենից շատ ապշեցրել իրեն Ադրբեջանում:
«Ինձ ապշեցրել է, թե ինչպես է Ադրբեջանի ժողովուրդը նվաստանում իմ առաջ, որպեսզի Սաշա Լապշինը համաձայնի ճանաչել Ղարաբաղը որպես իրենց տարածք:
Ադրբեջանցիները պոետների և առևտրականների կուլտուրական ազգ էին, սակայն, ցավոք, վերածվել են նյարդային, վրեժի ծարավ մարդկանց, ովքեր համոզված են, որ իրենց երկրի ապագան լրջորեն կախված է Սաշա Լապշինից: Այնքան շատ ջանք և միջոց են դրանում ներդրել, որ ես՝ երբևէ քչերին հայտնի գրողս, դարձել եմ Ադրբեջանի գրեթե ամենաազդեցիկ դեմքը: Հեյ, դուք կարգի՞ն եք: Լուրջ մտածո՞ւմ եք, որ ես ինչ-որ բան եմ որոշում Հայաստանի և շրջակա աշխարհի հետ ձեր կոնֆլիկտում))):
Այսօր ես շռայլ եմ և Ադրբեջանին եմ տալիս Ալյասկան...», - գրել է Լապշինը, հավելելով, որ եթե ամերիկացիներն ադրբեջանցիներին գրողի ծոցն ուղարկեն, ասեք, որ նույնիսկ տեղեկանք ունեք, որ Լապշինն Ալյաստան ճանաչել է բացառապես Ադրբեջանի մաս: