Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Գերմանիայի դեսպանին

13:27     17 սեպտեմբերի, 2017

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել է ԱԳՆ Քյոլնում Քրդստան աշխատավորական կուսակցութայն առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմնակիցների ակցիայի պատճառով, հայտնում է Корреспондент-ը:

Թուրքական իշխանությունների համոզմամբ այդ միջոցառմանն, որի մասնակցել է մի քանի հազար քուրդ, իրականացվել է ահաբեկչության քարոզչություն:

Թուրքիան Գերմանիային մեղադրում է երկակի ստանդարտների քաղաքականության մեջ. չնայած Գերմանիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշներ արգելված են, սակայն քրդական ակցիան՝ կուսակցության խորհրդանիշներով և Օջալանի նկարներով, ոստիկանությունը չի արգելել:

Նշենք, որ Քյոլնում պարբերաբար տեղի են ունենում, ինչպես քրդերի և ալավիների, այնպես էլ նախագահ Էրդողանի կողմնակիցների ակցիաներ, որոնց ոստիկանությունը սովորաբար չի միջամտում՝ հնարավոր բախումները կանխելու համար:

 


© armedia.am