Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն սպառնաում է Թուրքիայի ազգային անվտանգությանը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Իրաքյան Քրդստանի ղեկավարության նախատեսած անկախության հանրաքվեն սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը: Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք այս կապակցությամբ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է Յըլդըրըմը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան սեպտեմբերի 22-ին կհայտնի միջոցառումների մասին, որոնք պատրաստվում է ձեռնարկել սեպտեմբերի 25-ի հանրաքվեի դեմ: