ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին անվանել է «հրթիռային մարդ»: Նման բառակապակցություն Թրամփը կիրառել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցությունների մասին իր թվիթում:
«Նախօրեին երեկոյան խոսել եմ Հարավային Կորեայի նախագահի հետ: Նրան հարցրել եմ ինչպես է «հրթիռային մարդը»: ԿԺԴՀ-ում երկար հերթեր են գոյանում բենզինի համար: Շատ վատ է», - գրել է Թրամփը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, Հյուսիսային Կորեայում բենզինի հերթեր են գոյացել ՄԱԿ-ի նոր պատժամիջոցների արդյունքում: