Իրանը խոստացել է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը

10:59     18 սեպտեմբերի, 2017

Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքներով անկախանա Բաղդադից։ Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին։

«Սահմանների մասին համաձայնագիրը գործում է բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Քրդստանի անջատումն Իրաքի կենտրոնական իշխանություններից կնշանակի Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմանի բոլոր անցումների փակում», - հայտարարել է Շամհանին IRIB հեռուստաալիքի հետ զրույցում՝ հավելելով, որ անկախանալու դեպքում Թեհրանը կվերանայի Իրաքի քրդական այս շրջանի հետ բոլոր համաձայնագրերը։

Իրանը ճանաչում է միայն միասնական Իրաքն ու այդ երկրի դաշնային իշխանությունները, ընդգծել է նա։


© armedia.am