Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք 2017» համաժողովի ժամանակ ընդգծեց, որ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում, փոխանցում է Արցախպրեսը:
«Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Մայր Հայաստանը և Արցախը: Ես կարծում եմ՝ Սփյուռքն անում է այն, ինչ ի զորու է անել»,- ասաց Պարգև սրբազանը:
Հոգևոր առաջնորդը նաև շեշտեց՝ Ադրբեջանը ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում: