ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքի ոստիկանությունը բողոքի ակցիաների կապակցությամբ ավելի քան 80 մարդ է ձերբակալել, հայտնում է St. Louis Today-ը:
«Այսօր մենք բերման ենք ենթարկել ավելի քան 80 մարդու, առգրավել ենք առնվազն 5 միավոր զենք, դրանցից ոչ մեկը չի օգտագործվել», - հայտնել է քաղաքի ոստիկանապետ Լոուրենս Օ՛ Տուլը: Նա նշել է, որ բախումների հետևանքով տուժել են ոստիկանության մի քանի սպաներ, ինչպես նաեւ վնաս է հասցվել քաղաքի շենքերի:
Սենթ Լուիսում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 15-ին, երբ դատավորն արդարացնող վճիռ կայացրեց ոստիկանության նախկին սպա Ջեյսոն Սթոքլիի նկատմամբ, ով մեղադրվում էր 2011 թվականին 24-ամյա աֆրոամերիկացի Էնթոնի Լամար Սմիթի սպանության մեջ: