Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի համատեղ թռիչքամարտավարական զորավարժությունները, տեղեկացնում է NEWS.am-ը:
Մինչև սեպտեմբերի 30-ը տևող զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ-ի մինչև 30 ավիամիջոցներ՝ կազմված ՄիԳ-29, F-16, Սու-25, C-130 Herkules, CASA CN-235 օդանավերից և Մի-35, Մի-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներից: