Վրաստանում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է ուսումնական տարին: Ինչպես փոխանցում է akhaltskha.net-ը` Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոց առաջին դասարան հաճախել 64 աշակերտ, ովքեր բաժանվել են երեք դասարանների:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի առաջին դասարան էր հաճախել 55 աշակերտ: Այդ առումով, կարծես, տարեց-տարի դրական աճ է գրանցվում առաջին դասարան գնացողների թվաքանակի մեջ:
Սակայն նույն ժամանակ բացասական տենդենց է գրանցվում Տավառնի թաղամասի հայկական դպրոցի առաջին դասարան գնացող աշակերտների թվաքանակի մեջ, որը վտանգ է ստեղծում հայկական դպրոցի գոյության համար: Ի տարբերություն հայերի, դրանից շատ հաճախ օգտվում են թուրք մեսխեթցիները, ովքեր Տավառնիի հայկական դպրոցում իրենց երեխաներին տալիս են վրացական խմբակ: