Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հավաքում է ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր:
«Այսօր ամբողջ օրը Հայֆայի հոսպիտալում էի: Փաստաթղթեր եմ հավաքում ադրբեջանական բանտում բռնության մասին: Բժիշկները համակարծիք են, որ Ադրբեջանի՝ ինքնասպանության փորձի վարկածը քննադատության չի դիմանում: Դրա փոխարեն, ծեծի հետքերն ակնհայտ են: Կշարունակենք աշխատել նաև հետագայում»,- Facebook-ի իր էջում գրել է Լապշինը: