Կանադայի ամենամեծ նահանգի՝ Օնտարիոյի կրթության և նորարարությունների հարցերով նախարար Ռեզա Մորիդին, ով ծագումով ադրբեջանցի է, 2017 թվականի օգոստոսին Երևան կատարած այցի ժամանակ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ծագումով ադրբեջանցի նախարարն ոչ միայն չի հրաժարվել Ծիծեռնակաբերդ այցելությունից, այլ նաև գրառում է թողել հուշամատյանում: Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, Մորիդին ադրբեջանական սփյուռքի ակտիվ անդամ է. մասնավորապես հանդես է գալիս Կանադայի ադրբեջանական համայնքի շահերի պաշտպանությամբ և նպաստում է Ադրբեջանի մասին տեղեկատվության տարածմանը: