Իսրայելում սկսել է գործել առաջին ամերիկյան ռազմաբազան

12:25     19 սեպտեմբերի, 2017

Իսրայելում սկսել է գործել առաջին ամերիկյան ռազմաբազան, հայտնում է Корреспондент-ը:

Նշվում է, որ բազայում ծառայում է մոտ 10 զինծառայող, ովքեր պատասխանատու են լինելու հակահրթիռային պաշտպանության համար:

Բրիգադային գեներալ Ցվիկ Հայիմովիչի խոսքերով այս ռազմաբազայի բացումը հստակ նախազգուշացում է այն երկրին, որոնք կարող են ագրեսիա կիրառել Իսրայելի դեմ:

«Սա ուղերձ է, որում ասվում է, որ Իսրայելը լավ է պատրաստված», - նշել է նա:

 


© armedia.am