Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական հեռախոսահամարը հայտնվել է համացանցում: Ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահի հետ ուղիղ շփում ունեցող լրագրողներից մեկի հեռախոսը գողացել են:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում նախագահը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել, այդ թվում նաև սպառնալիք պարունակող:
Մակրոնի հեռախոսահամարը հրապարակած կայքի սեփականատերերը հրաժարվել են հեռացնել այդ հրապարակումը՝ պնդելով, որ այն որևէ գաղտնի տվյալ չի պարունակում. այդ հեռախոսահամարը Մակրոնն օգտագործել է նաև մինչև նախագահ դառնալը, կառավարության անդամների և այլ պաշտոնատար անձանց հետ հեռախոսազրույցների համար Ֆրանսիայի նախագահն ունի մեկ այլ՝ լավ պաշտպանված հեռախոս: