Թրամփն այն նախագահը չէ, որ կընդունի Ցեղասպանությունը

10:34     19 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե երբևէ ընդունի Հայոց ցեղասպանությունը: News.am-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Բալյանը:

Նրա խոսքով, Ցեղասպանության ճանաչման հարցում հայ համայնքը քայլեր ձեռնարկում է, սակայն Թրամփը հուսալի չէ: «Մենք մեծ հույսեր չունեինք նույնիսկ մինչև ընտրությունները, երբ Թրամփը դեռ թեկնածու էր: Այժմ Դոնալդ Թրամփը նախագահն է, և մենք կրկին հույսեր չունենք: Այս անձնավորությունը լուրջ տնտեսական, ֆինանսական կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ես հակված եմ մտածելու, որ Թրամփն այն նախագահը չէ, որ կընդունի Ցեղասպանությունը», - ասաց Րաֆֆի Բալյանը:


© armedia.am