«Մարիա» փոթորիկը, որը մոտենում է Կարիբյան ավազանի կղզիներին, հասել է առավելագույն հինգերորդ կատեգորիային: Փոթորիկն արդեն ավերածություններ է արել Դոմինիկայում, բնական աղետից տուժել է այդ թվում նաև վարչապետ Ռուզվելտ Սկերիտտայի տունը:
«Իմ տանիքը թռավ: Ես փոթորիկի լիարժեք իշխանության տակ եմ: Տունը լցված է ջրով», - Facebook-ում գրել է քաղաքական գործիչը: