ԱՄՆ իշխանությունները ետ են կանգնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորին ամերիկյան զենք մատակարարելու իրենց առաջարկից: Պատճառը կռիվն է, որը Թուրքիայի նախագահի թիկնապահներն սկսել էին Էրդողանի այցի դեմ ցույց անցկացնող մարդկանց հետ: Associated Press-ի հաղորդմամբ, զենքի վաճառքի մասին համաձայնագիրը գնահատվում էր 1,2 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին, երբ Էրդողանն այցելեց ԱՄՆ, Վաշինգտոնում մարդիկ դուրս էին եկել ցույցի՝ ուղղված նրա այցի դեմ: Թուրք նախագահի թիկնապահները փորձել էին ցրել ցուցարարներին, ինչի արդյունքում կռիվ էր սկսվել: