Սեպտեմբերի 19-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցները, փոխանցում է NEWS.am-ը:
Համաժողովի մասնակիցները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում: