ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը, Գաղտնի ծառայությանը խնդրել է հունիսին Բահամյան կղզիներում հանգստանալիս իրեն և իր ընտանիքի անդամներին ազատել շուրջօրյա պահպանությունից, փոխանցում է NEWS.am-ը:
ԱՄՆ նախագահի որդին ու իր ընտանիքը մի քանի օր զբոսանավում մենակ են եղել: Հիմա Թրամփ կրտսերը գործակալներին խնդրում է իր մասին շուրջօրյա հոգ չտանել:
Ըստ երկրի օրենքի՝ երկրի ղեկավարի որդին իրավունք ունի նման պաշտպանությունից օգտվելու, սակայն պարտավոր չէ դրան դիմել: