Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանը նման է Օսմանյան կայսրության և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Ջեմալ և Թալեաթ փաշաների ժամանակաշրջանին: Այս մասին ասել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն:
«Թուրքիայում այսօր մութ ձմեռ է, այնպիսին, ինչպիսին եղել է Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում …Էրդողանական Թուրքիայում տեղ կա միայն մի ժողովրդի, մի կրոնի համար», – ասել է Փայլանը։
Նրա խոսքով` մինչև Թուրքիան ժողովրդավարական երկիր չդառնա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկվի։