Աշխարհում մոտ 40 մլն մարդ ստրկության զոհ է դարձել. զեկույց

16:17     19 սեպտեմբերի, 2017

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված զեկույցի համաձայն 2016 թվականին աշխարհում մոտ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկ է, ավելի քան 152 մլն երեխա էլ հանդիսանում հարկադիր աշխատանքի զոհ, հայտնում է РИА Новости-ն:

Ըստ հետազոտության, ստրկության մեջ ապրող 40 միլիոնից մոտ 25 մլն ենթարկվում է հարկադիր աշխատանքի, ևս 15 մլն-ին բռնին պարտադրում են ամուսնանալ: Ստրկության մեջ գտնվող մարդկանց մոտ 71 տոկոսը կամ մոտ 29 միլիոնը կանայք ու աղջիկներ են:

Հետազոտության համաձայն՝ աշխարհում 5-17 տարեկան մոտ 152 մլն երեխա հարկադիր աշխատանքի է պարտադրված: Հիմնականում երեխաներին օգտագործում են գյուղատնտեսության ոլորտում, ավելի քիչ՝ սպասարկման ոլորտում կամ արտադրությունում: Հարկադիր աշխատանքով զբաղվող երեխաների թվով առաջատարն Աֆրիկան է:


© armedia.am