Հայաստան-Սփյուռք համաժողովին սփյուռքահայերը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցեր ուղղեցին բիզնես ծրագրերի ու մաքսային ընթացակարգերի վերաբերյալ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:
Իսկ նրանցից մեկին հեռանկարային հարց էր անհանգստացնում՝ արդյո՞ք սահմանադրական բարեփոխումներից հետո Կարեն Կարապետյանը փափագում է դառնալ վարչապետ:
Կարապետյանը ծիծաղեց, ու նրա պատասխանը չուշացավ:
«Այո´, ես փափագում եմ դառնալ վարչապետ»,- ասաց նա:
Պատասխանից հետո դահլիճում ընդհանուր ոգևորություն տիրեց: