Սանկտ Պետերբուրգի մոտ «Լուժսկի» զորակայանում «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ ուղղաթիռը ոչ թիրախային հրթիռներ է արձակել հանդիսատեսի ուղղությամբ։ Միջադեպի արդյունքում երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել, հայտնում է life.ru-ն: Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, տուժածները լրագրողներ են։
«Արևմուտք-2017» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 14-ին, դրանց մասնակցում են մոտ 12.7 հազար ռուս և բելառուս զինվորականներ: