Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել է «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» բողոքարկումը և ուժի մեջ է թողել կառույցը լուծարելու մասին մայիսի 15-ին ընդունած վճիռը:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է խախտումների կոպիտ բնույթի մասին, որոնցից որոշներն եղել են անշտկելի և պարբերական բնույթ են կրել: Ինչպես հետևում է գործի նյութերից նախարարությունը 2016 թվականին երեք անգամ զգուշացրել է այս կառույցի օրենսդրությունը խախտելու մեջ, սակայն վերջինս անտեսել է այդ զգուշացումները: