Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին դասական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2802) սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) հետ: 32-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի, փոխանցում է news.am-ը:
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում մրցում են ամերիկացի Ուեսլի Սոն (2792) և չինացի Դին Լիրենը (2771): Պարտիան շարունակվում է:
Սեպտեմբերի 20-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաև 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: