ՌԴ ՊՆ-ն հերքել է ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ընթացքում լրագրողների ուղղությամբ արձակված հրթիռային հարվածի մասին հաղորդագրությունները՝ դրանք անվանելով հիմարություն և սադրանք: Այդ մասին հայտնել են Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ զորավարժությունների ընթացքում Կա-52 ուղղաթիռը պատահաբար հրթիռակոծել է Սանկտ Պետերբուրգի «Լուժսկիյ» պոլիգոնի մոտ գտնվող հանդիսատեսին:
Ռազմական շրջանի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ սեպտեմբերի 18-ին ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել ՝ կապված զորավարժությունների շրջանակում ավիացիայի աշխատանքի հետ: Զորավարժություններին հետևել են ռուսական և օտարերկրյա ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմական կցորդներ՝ ավելի քան 50 երկրից: