Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիան (TÜRK-İŞ) տեղեկություններ է հրապարակել բնակչության աղքատության և սովի մատնվածության շեմի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը` հղում կատարելով «CNN Türk»-ին:
Հրապարակված տվյալները վկայում են, որ Թուրքիայում 4 հոգանոց ընտանիքին միայն սննդով ապահովելու համար ամսական անհրաժեշտ է միջինում 1505 լիրա (կամ 430 ԱՄՆ դոլար): 4 հոգանոց ընտանիքի սննդի, հագուստի, վառելանյութի, էլեկրաէներգիայի, առողջապահության, կրթության և այլ առաջնային կարիքները հոգալու համար ամսական անհրաժեշտ է 4901 թուրքական լիրա (կամ 1400 ԱՄՆ դոլար):
Այսպիսով, ամսական 430 դոլարից պակաս եկամուտ ունեցող 4 անդամից բաղկացած ընտանիքը Թուրքիայում դատապարտված է սովի մատնվելու, իսկ ամսական 1400 դոլարից պակաս եկամուտ ունեցող նույն ընտանիքը համարվում է աղքատ: