Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, գրում է Panorama.am-ը:
Հանդիպման ընթացքում Կարո Փայլանը հանդես է եկել կարճ ելույթով ու պատասխանել ուսանողների հարցերին:
ԵՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաներին ողջունել է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով էլ Փայլանին շնորհել է ԵՊՀ ոսկե մեդալը: