Մեքսիկայում՝ Պուեբլա-դե-Սարագոսա քաղաքից 49 կմ հարավ-արևմուտք, 7.1 մագնիտուտով երկրաշարժի արդյունքում մահացել է առնվազն 204 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ վերջին տվյալների համաձայն միայն մայրաքաղաքում 44 շենք է փլուզվել, որոնցից շատերը եղել են խիտ բնակեցված շրջաններում: Քաղաքում լռության ռեժիմ է հայտարարված, որպեսզի փրկարարները կարողանան գտնել փլատակների տակ մնացած մարդկանց:
Հիշեցնենք, մոտ երկու շաբաթ առաջ Մեքսիկայում մեկ այլ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մոտ 100 մարդ: