Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը PBS NewsHour-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան տրամադրված չէ քրդերի դեմ:
«Մենք քրդերի դեմ չենք, մենք ահաբեկչական խմբավորումների դեմ ենք, իսկ քրդերը մեր բարեկամներն են», - ասել է էրդողանը:
Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակին: «Նրանք պետք է հանդես գան հայտարարությամբ՝ պատրաստվո՞ւմ են մեզ ընդունել, թե՞ ոչ: Մենք պատրաստ ենք ամեն ինչի», - նշել է նախագահը: