Գերմանիայում դատական գործընթաց է սկսվել երեք քաղաքացիների նկատմամբ, օգնություն չեն ցուցաբերել բանկի բաժանմունքում վատ զգացած թոշակառուին:
Նշվում է, որ թոշակառուին օգնություն ցույց չի տվել ևս մեկ քաղաքացի, սակայն ինչպես գետագայում պարզվել է, նա ևս իրեն վատ զգալիս է եղել: Միայն տարեց մարդուն նկատած 5-րդ անձն է շտապօգնություն զանգահարել: Արդյունքում 83-ամյա թոշակառուին, ով միջադեպից մեկ շաբաթ հետո մահացել է, բժշկական օգնություն է ցուցաբերվել միայն 20 րոպե անց:
Թոշակառուին արհամարհած բոլոր անձանց ճանաչել են տեսահսկողության կադրերի շնորհիվ, դրանցում երևում է, թե ինչպես են բանկի հաճախորդներն անցնում հատակին ընկած տղամարդու վրայով:
Գերմանական օրենսդրությունը տուգանք և անգամ մինչև 1 տարվա ազատազրկում է նախատեսում առաջին բուժօգնություն չցուցաբերելու համար: Եթե համապատասխան կարողություններ քաղաքացին չունի, պետք է կանչի շտապօգնություն: