Ամենայն հավանականությամբ Ժնևի մի քանի ռեստորանների կոյուղին 500 եվրո արժողությամբ թղթադրամներով խցանել են երկու իսպանուհիները, հայտնում է РИА Новости-ն՝ Ժնևի դատախազության մամուլի խոսնակ Վինսենտ Դերուանին հղումով:
Շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ 500 եվրոանաց թղթադրամները հայտնաբերվել են UBS բանկի բաժանմունքի, ինչպես նաև դրա մոտ գտնվող Café du Centre և Molino ռեստորանների կոյուղիներում: Նշվում է, որ խոսքը մոտ 100 հազար եվրոյի մասին է:
«Եթե գումարը պատկանում է այդ կանանց, ապա հետաքննությունը կավարտվի, քանի որ հանցագործության կազմը բացակայում է, իսկ մասնավոր սեփականությունը փչացնելու մասին վեճը լուծվել է խաղաղ: Եթե գումարը կապված լինի անօրինական գործունեության հետ, ապա դա միանգամայն այլ ընթացք կստանա», - նշել է դատախազության ներկայացուցիչը: