2018թ. ռադիոլոգ բժիշկների համար Եվրոպացի և հայ պրոֆեսիոնալների ասոցիացիան Հայաստանում ցանկանում է դասընթացներ կազմակերպել: Ասոցիացիան ցանկանում է դասավանդելու համար մասնագետ հրավիրել Գերմանիայից, որը կաշխատի տեղացի բժիշկների հետ, գրում է Արցախպրեսը:
«Վերջին տարիներին երկիրն անհրաժեշտ սարքավորումներ է ձեռք բերել, սակայն, ցավոք, մասնագետների վերապատրաստում դեռևս չի կատարվել: Հիմա մենք ցանկանում ենք այս բացը լրացնել», - հաղորդում է Ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը (Գերմանիա):