Իսրայելի հետ բարեկամության համար Իրանը պետք է փոխի իշխանությունը. Նեթանյահու

11:39     20 սեպտեմբերի, 2017

Իսրայելի և Իրանի ժողովուրդները կարող են վերականգնել «պատմական բարեկամությունը» հենց փոխվի Իրանի վարչակարգը: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է The Jerusalem Post-ը: Նշվում է, որ Նեթանյահուն Իրանի ժողովրդին դիմել է ֆարսիով:

Իսրայելի վարչապետի ելույթի հիմնական մասը նվիրված էր Իրանի հետ միջուկային գործարքի քննադատությանը: Նրանք, ովքեր դեռ պաշտպանում են այդ վտանգավոր գործարքը, պնդում են, որ կարգելափակի Իրանի ճանապարհը դեպի ռումբ: Նույն բանն էին ասում նաև Հյուսիսային Կորեայի հետ միջուկային գործարքի ժամանակ, և մենք բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ ստացվեց: Եթե ոչ մի բան չփոխվի, այս գործարքն էլ նույն ճակատագրին կարժանանա», - ասել է նա:

Վարչապետը խոստացել է, որ նրանք, ովքեր կսառնան Իսրայելին կենթարկվեն մահացու վտանգի:


© armedia.am