Էրդողանը ՄԱԿ-ում առաջարկել է փոխել Անվտանգության խորհրդի անդամ երկրների թիվը

13:10     20 սեպտեմբերի, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հերթական անգամ հանդես է եկել կոչով, որում մասնավորապես հորդորում է Իրաքի քրդական ինքնավարությանը հրաժարվել անկախության հանրաքվեից, փոխանցում է ԱՐՄԵՆՊՐԵՍԸ:

Էրդողանը ընդգծել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը` ասելով, որ հանրաքվեի անցկացումն ու դրա հետևանքները կարող են մեծապես վնասել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը:

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից նաև առաջարկել է Անվտանգության խորհուրդը վերաձևակերպել՝ դարձնել 20 երկրից բաղկացած մարմին:


© armedia.am