Երեքշաբթի հզոր երկրաշարժից հետո տեղի է ունեցել Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Մեխիկոյից ոչ հեռու գտնող հրաբուխը մոխրի սյուն է դուրս նետել: Այն նախկինում ակտիվացել էր օգոստոսի 22-ին, երբ մոխրի սյունը հասել էր 4 կմ-ի:
Մեքսիկացի օդերևութաբանները ներկայումս հրաբխի իրավիճակը գնահատել են որպես «կարմիր տագնապ», որը ամենաբարձր մակարդակներից մեկն է: