Քուրդ-արաբական ուժերն ազատագրել են Ռաքքայի 80 %-ը

15:23     20 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ աջակցությունը վայելող «Ժողովրդավարական Սիրիայի ուժերը» սիրիական Ռաքքա քաղաքի 80%-ն ազատագրել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների վերահսկողությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հաղորդվում է, որ կոալիցիայի ուժերը նոր ճակատ են բացել ընդդեմ ԻՊ զինյալների Ռաքքայի հյուսիսում:

«Ժողովրդավարական Սիրիայի ուժերն» այս գործողությունը որակել են՝ որպես «Եփրատի բարկությունը» գործողության «ավարտական փուլի նշան»:


© armedia.am