ԱՄՆ աջակցությունը վայելող «Ժողովրդավարական Սիրիայի ուժերը» սիրիական Ռաքքա քաղաքի 80%-ն ազատագրել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների վերահսկողությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Հաղորդվում է, որ կոալիցիայի ուժերը նոր ճակատ են բացել ընդդեմ ԻՊ զինյալների Ռաքքայի հյուսիսում:
«Ժողովրդավարական Սիրիայի ուժերն» այս գործողությունը որակել են՝ որպես «Եփրատի բարկությունը» գործողության «ավարտական փուլի նշան»: