Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիայում մրցեցին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2802) և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2804): 19 քայլում գրանցվեց ոչ ոքի: Սպիտակներով հանդես էր գալիս Վաշյե-Լագրավը, փոխանցում է news.am-ը:
Առաջին դասական պարտիայում գրոսմայստերները 32-րդ քայլում էին համաձայնել ոչ ոքի արդյունքի: Սեպտեմբերի 21-ին կանցկացվի թայ-բրեյքը:
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում մրցում են ամերիկացի Ուեսլի Սոն (2792) և չինացի Դին Լիրենը (2771):Առաջին պարտիայում գրանցվել էր ոք ոքի, երկրորդը շարունակվում է:
Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաև 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: