ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալել է «Նոր ալիք 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակներով վերադարձած երգչուհիներ Էռնա Միրզոյանին (Էռնա Միր) և Սյուզաննա Մելքոնյանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ռիտա Սարգսյանը շնորհավորել է նրանց մրցույթում փայլուն ներկայանալու, բարձր հորիզոնականներ գրավելու համար և նորանոր հաջողություններ մաղթել: